Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Ամենա սիրված
Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Մոնթեբելլոյի քաղաքային խորհրդի անդամ Ջեք Աջինյանը վերանշանակվել է Քալիֆորնիայի քաղաքների լիգայի բնակշինարարության եւ տնտեսական զարգացման քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ: Նրա թեկնածությունը առաջարկել էր Լիգայի նախագահ եւ Սան Ֆրանցիսկոյի գանձապետ Խոսե Սիսներսոնը:
Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում եւ մատուռներում  Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին պատարագներ են մատուցվել։ Չերնովեցում խաչքարի բացման արարողություն է կայացել։
Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Խաչատրյանի 110-ամյակին նվիրված «Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի»գալա համերգը: Համերգով հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` անվանի ջութակահար Անդրեյ Բարանովի հետ:
Ռուսաստանի Մագադանի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Պեչենին Ստեփան Ազնաուրյանին նշանակել է իր տեղակալ, ասված է երկրամասի իշխանությունների հաղորդագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
2013-ին «Հովեր» պետական կամերային երգչախումբը 26 մենահամերգով է հանդես եկել. այս մասին yerkir.am-ի հետ զրույցում նշեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր խմբավար Սոնա Հովհաննիսյանը:
Ավստրիայի ներկայացուցչի պատճառով Հայաստանը «Եվրատեսիլ–2014» երգի մրցույթը բոյկոտելու մտադրություն չունի, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց  մրցույթի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։
Ապրիլի 24-ին Ստրասբուրգի Հանրապետության հրապարակի «Մեր Զոհեր» հուշարձանի մոտ տեղի ունեցավ հիշատակի և ծաղկեպսակի զետեղման արարողություն` նվիրված Հայոց ցեղասպանության 97-ամյակին:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե մամուլում հայտնված այն տեղեկությունները, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նախապայման է ներկայացվել ազատագրված 2 շրջանի հանձնումը, սպեկուլյացիա է: Չնայած այս հայտարարությանը, Դավութօղլուն իր խոսքում կրկին շեշտել է, թե Կովկասում  համագործակցության համար անհրաժեշտ է լուծել սառեցված խնդիրները:
Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքներում Ֆրանսիայի Սենատի քվեարկությունը կարելի է դիտարկել իբրեւ բեկումնային հանգրվան: Որոշման հանգելու դրդապատճառները եւ շարժառիթները տարատեսակ են: Այդ բոլորին տակավին կանդրադառնան ինչպես միջազգային եւ ֆրանսիական լրատվադաշտը, այնպես նաեւ հայկական զանգվածային լրատվամիջոցները: Օրինագծի որդեգրման անմիջականությունը նկատի ունենալով` այս հանգրվանում ավելի քան ընկալելի են հասարակական հարթության վրա տիրող ներկայության զգացականությունը, հաղթողի դրսեւորումները եւ բուռն ...
Դեկտեմբերի 8-ին 1988թ. Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի 25-ամյա տարելիցի կապակցությամբ Վիեննայի 10-րդ՝ Ֆավորիտեն թաղամասի Սուրբ Անտոնիուս եկեղեցու հարևանությամբ կանգնեցված խաչքարի մոտ (հեղինակ Վաչե Պետրոսյան) տեղի ունեցավ Հոգեհանգստյան արարողություն, զետեղվեցին ծաղկեփսակներ՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի: Խաչքարը կանգնեցված է ի նշան երախտիքի՝ 1988թ. երկրաշարժից հետո Ավստրիայի ժողովրդի կողմից Հայաստանին ցուցաբերած օգնության:
Հայաստանում մի շարք մշակութային միջոցառումներ կտեղափոխվեն նոր ամսաթվի` երկուշաբթի 84 տարեկան հասակում մահացած երկրի նախագահի հոր` Ազատ Ավետիսի Սարգսյանի քաղաքացիական հոգեհանգստի կապակցությամբ։
Ավստրալիայի պահպանողական կառավարությունը մտադիր է չեղյալ ճանաչել թշնամության լեզուն արգելող օրենքները՝ հիմնավորելով, որ դրանք ճնշում են խոսքի ազատությունը։ Այդ նախաձեռնությանը դեմ են երկրի մի շարք համայնքներ, այդ թվում՝ հայկականը, գրում է «The New Zealand Herald»-ը։
Արեւմտյան Հայաստանի Հայերի չորրորդ ազգային Վեհաժողովը տեղի ունեցավ սույն թվականի նոյեմբերի 25-ից 27-ը Փարիզում:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպմանը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ներկայացուցիչները պահանջել են, որ Թուրքիան չընդգրկվի Եվրամիության կազմում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Արա Թորանյանը:
Ակնհայտ է, որ թուրքական կողմը չի պատրաստվում վավերացնել Հայաստանի հետ արձանագրությունները եւ հավանականությունը, որ թուրքական իշխանությունը կգնա այդ քայլին, գրեթե զրոյական է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: